• Գլխավոր
  • Մեր մասին
  • Նկարագրություն
  • Վճարումներ
  • Կանոններ
  • Գաղտնիություն
  • Կապ
2Park
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Նկարագրություն
  • Վճարումներ
  • Կապ
arm

Օգտագործման Կանոններ

 

 

I. Պայմանագրային հարաբերությունները․

 

Սույն օգտագործման կանոնները (այսուհետ՝ Կանոններ) հանդիսանում են հրապարակային օֆերտա և կարգավորում են 2Park բջջային հավելվածի (այսուհետ՝ 2Park) և 2Park օգտատերերի միջև ծագած հարաբերությունները։

 

Սույն հրապարակային օֆերտան հասցեագրված է անձանց անորոշ շրջանակին և կնքվում է հատուկ կարգով՝ սույն հրապարակային օֆերտան ակցեպտ անելու միջոցով։

 

Ակցեպտը համարվում է  լրիվ և անվերապահ, եթե օգտատերը ներբեռնում և գրանցվում է 2Park-ում կամ փաստացի սկսում է օգտագործել 2Park-ը:

 

Եթե Դուք չեք համաձայնվում այս Պայմանների հետ, ապա Դուք չեք կարող ստանալ հասանելիություն 2Park բջջային հեռախոսի հավելվածին և օգտագործել այն։ Սույն Կանոնները փոխարինում են նախկինում Ձեզ հետ ձեռք բերված բոլոր համաձայնությունները և պայմանավորվածությունները։ 2Park իրավունք ունի ցանկացած պահի չեղարկել այս Կանոնները ամբողջովին կամ մասամբ, դադարեցնել կամ փակել հասանելությունը 2Park հավելվածին կամ նրա մասերին ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով։

 

2Park հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել Կանոնները։ Նոր Կանոնների փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն տեղում հրապարակման պահից։ 2Park հավելվածին հասանելությունը կամ օգտագործումը Ձեր կողմից, նշանակում է Ձեր համաձայնությունը  փոփոխված Կանոնների հետ։

 

2Park ներբեռնման և օգտագործման ժամանակ Ձեր անհատական տվյալների մշակումը կատարվում է համաձայն Գաղտնիության քաղաքականության պահանջների։ Գաղտնիության քաղաքականությունը կարող եք տեսնել այս հղումով՝ https://2Park.am/privacy

 

II. Ծառայությունները․

 

2Park բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին օգտվել ավտոկայանատեղի գտնելու և ամրագրելու, ինչպես նաև կայանատեղը այլ օգտատերերին փոխանցելու  հնարավորությունից։

 

Օգտվելով 2Park ծառայություններից Դուք հաստատում եք, որ 2Park չի հանդիսանում ավտոմեքենայի կայանման վայրերի կազմակերպիչ, չի մատուցում ավտոմեքենայի կայանման ծառայություններ, չի գանձում կայանման վճար կամ պետական տուրք հանդիսացող վճարներ, կայանման տեղ ամրագրելու դեպքում Դուք մտնում եք գործարքի մեջ ոչ թե 2Park աշխատողի հետ, այլ Ձեզ պես 2Park օգտագործող անձի հետ։

 

1․ Լիցենզիա․

 

Ձեր կողմից սույն Պայմանների պահպանման դեպքում, 2Park-ը տրամադրում է Ձեզ անհատույց, սահմանափակ, ոչ բացառիկ, վերալիցենզավորման ոչ ենթակա, հետ կանչվող, չփոխանցվող լիցենզիա, բացառապես Ձեր սարքի վրա 2Park բջջային հավելվածի անձնական, ոչ կոմերցիոն օգտագործման համար։ Սույն փաստաթղթում ուղիղ չհիշատակված ցանկացած այլ իրավունքները պատկանում են 2Park-ին։  

 

2․ Սահմանափակումները․

 

Դուք իրավունք չունեք՝ ջնջել հեղինակային իրավունքի, ապրաքային նշանի կամ այլ իրավատիրոջ հիշատակման մասին ցանկացած հիշատակումները 2Park-ի կողմից ստեղծված նյութերում; վերարտադել, փոփոխել, պատրաստել 2Park-ի վրա հիմնված ածանցյալ ծառայություններ, բաշխել, փոխանցել 2Park օգտագործման իրավունքները, հանձնել վարձակալության, վաճառել, վերավաճառել,  հրապարակային ցուցադրել, փոխանցել, եթեր հաղորդել կամ այլ կերպ օգտագործել 2Park-ը, բացառությամբ դեպքերի, երբ դա ուղիղ թույլատրվել է 2Park-ի կողմից; ապաբանաքաղել, վերանախագծել, ապասարքավորել 2Park հավելվածը, բացառությամբ գործող օրենսդրությամբ թույլատրված դեպքերի; կցվել 2Park հավելվածին, հայելանման արտացոլել 2Park հավելվածի ցանկացած հատված կամ փորձել ստանալ չարտոնված հասանելություն ծառայություններին:

 

3․ Կողմնակի մատակարարների ծառայությունները և բովանդակությունը․

 

Ծառայությունները կարող են հասանելի դառնալ կամ ստացվել կողմնակի մատակարարների կողմից ծառայությունների կամ բովանդակության (ներառյալ գովազդը) հետ կապված, որոնք չեն վերահսկվում 2Park-ի կողմից։ Դուք ընդունում եք, որ սույն Կանոնները և գաղտնիության քաղաքականությունը կարող են կիրառվել նաև Ձեր կողմից կողմակի մատակարարների ծառայությունների և բովանդակության նկատմամբ։

 

2Park հավելվածը չի աջակցում նման ծառայություններին և բովանդակությունը և ոչ մի հանգամանքներում չի կարող կրել պատասխանատվություն կողմնակի մատակարարների որևէ պորդուկտների կամ ծառայությունների համար։ Բացի այդ, Apple Inc., Google, Inc. և նրանց համապատասխան միջազգային դուստր ձեռնարկությունները և փոխկապակցված անձինք հանդես են գալու կողմնակի շահառուներ սույն Պայմանների նկատմամբ, եթե Դուք ստանում եք հասանելիություն 2Park հավելվածին Apple iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար ստեղծված հավելվածների միջոցով։ Սույն կողմնակի շահառուները չեն հանդիսանում կողմ սույն Կանոնների համապաստախան և ոչ մի կերպ պատասխանատու չեն ծառայությունների մատակարարման կամ աջակցման համար։ Տվյալ սարքավորումների միջոցով Ձեր հասանելիությունը 2Park-ին պետք է իրականացվի համաձայն պայմանների, որոնք նշված են կողմնակի մատակարարների կողմից ծառայությունների օգտագործման կանոններում։

 

4․ Սեփականության ձևը․

 

Ծառայությունները և իրավունքները, որոնք շարադրված են սույն փաստաթղթում, հանդիսանում են և շարունակում են մնալ 2Park հավելվածի շարունակությունը։ Ոչ այս Կանոնները, ոչ էլ 2Park հավելվածի ծառայություններից օգտվելը չի փոխանցում և չի տրամադրում Ձեզ իրավունքներ՝ ծառայությունների կամ նրանց հետ կապված իրավունքների վրա կամ 2Park հավելվածի ապրանքային նշանների օգտագործման, պրոդուկտների կամ ծառայությունների անվանումների և նրանց վրա հղում կատարելու իրավունքի նկատմամբ, բացառությամբ սահմանափակ լիցենզիայի, որը ներկայացված է սույն Կանոնների մեջ։  

 

III. Ծառայություններից օգտվելը․

 

1․ Օգտատերերի հաշիվները․

 

2Park հավելվածից օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք հավելվածում և անցնեք վավերացում SMS գաղտնաբառի միջոցով։ 2Park հավելվածում գրանցվելու համար Դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան։ Գրանցման ժամանակ անհրաժեշտ է տրամադրել որոշ անձնական տեղեկատվություն՝ ամբողջական անուն, բջջային հեռախոսի համար, Ձեր ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, գույնը, պետական հաշվառման համարը։ Դուք համաձայնվում եք ապահովել Ձեր հաշվում նշված տեղեկատվության ճշտությունը, ամբողջականությունը և արդիականությունը։ Սույն կետի խախտումը կարող է հանգեցնել 2Park հավելվածից Ձեր օգտվելու իրավունիքի սահմանափակմանը կամ դադարեցմանը։ Դուք կրում եք պատասխանատվություն Ձեր հաշվի միջոցով կատարված գործունեության նկատմամբ և համաձայնվում եք ոչ մի հանգամանքներում չտրամադրել այն երրորդ անձանց։ Եթե այլ բան սահմանված չէ 2Park-ի կողմից գրավոր կերպով, Դուք իրավունք չունեք ունենալ մեկից ավել հաշիվ։

 

2․ Օգտատիրոջ և նրա վարքի նկատմամբ պահանջները․

 

Ծառայությունները չեն մատուցվում 18 տարին չլրացած անձնաց։ Դուք իրավունք չունեք թույլատրել երրորդ անձանց օգտագործել Ձեր հաշիվը, ինչպես նաև թույլ տալ 18 տարին չլրացած անձանց փոխանցել կամ ամրագրել ավտոմեքենայի կայանատեղի, եթե Դուք նրանց չեք ուղեկցում։ Դուք իրավունք չունեք փոխանցել Ձեր հաշվի նկատմամբ իրավունքները կամ այլ կերպ փոխանցել Ձեր հաշիվը ցանկացած այլ անձի։ Օգտվելով ծառայություններից Դուք համաձայնվում եք պահպանել գործող օրենսդրությունը և օգտագերծել 2Park-ը միայն օրինական նպատակներով։ Ծառայություններից օգտվելու ընթացքում Դուք պարտավորվում եք չպատճառել անհարմարություն, անհանգստություն, դժվարություններ կամ նյութական վնաս որևէ անձի կամ երրորդ կողմի համար։  

 

3․ Տեքստային հաղորդագրություններ․

 

Հաշիվ ստեղծելու դեպքում, Դուք տալիս եք համաձայնություն ստանալ տեքստային հաղորդագրություններ (SMS), այդ թվում գովազդային, որոնք հանդիսանում են 2Park հավելվածի բնականոն աշխատանքային գործունեության մասը։ Դուք ցանկացած ժամանակ կարող եք հրաժարվել դրանց ստացումից դիմելով աջակցման ծառայություն և նշելով, որ Դուք այլևս չեք ցանկանում ստանալ նման հաղորդագրություններ և այն բջջային հեռախոսի համարը, որին ուղարկվում են գովազդային հայտարարությունները։ Դուք ընդունում եք, որ հաղորագրությունների ստացումից  հրաժարվելը կարող է անդրադարնալ Ձեր կողմից 2Park հավելվածի օգտագործման վրա։

 

4․ Հասանելիություն ցանցին ու սարքավորմանը․

 

Դուք կրում եք պատասխանատվություն 2Park հավելվածի օգտագործման համար անհրաժեշտ տվյալների հաղորդման ցանցին հասանելիություն ստանալու համար։ Անլար սարքի միջոցով 2Park հավելվածին հասանելիություն ստանալու և ծառայություններից օգտվելու համար կարող են կիրառվել Ձեր բջջային ցանցում տվյալների փոխանցման և SMS հաղորդագրությունների համար սահմանված սակագները, որոնց վճարման համար պատասխանատվությունը կրում եք Դուք։   

 

Դուք կրում եք նաև պատասխանատվություն 2Park հավելվածի հետ համատեղելի սարքերի և սարքավորումների ձեռքբերման և թարմացման համար։ 2Park-ը չի երաշխավորում ծառայությունների կամ նրանց մասի աշխատանքը որևէ սարքերի կամ սարքավորումների միջոցով։ Բացի այդ, հավելվածի աշխատանքի վրա կարող են ազդել ինտերնետ կապի ցանցի կամ էլեկտրոնային կապի սարքավորումների խափանումները։

 

IV. Վճարումներ.

 

Ավտոկայանատեղի ամրագրելու համար Ձեզ անհրաժեշտ է հաշվի վրա ունենալ գումար, քանի որ ծառայությունը վճարովի է։ 2Park-ի բոլոր օգտատերերը ունեն լոկալ դրամապանակ, որը նախատեսված է բացառապես 2Park հավելվածում օգտագործելու համար։ 2Park լոկալ դրամապանակի միջոցով հնարավոր չէ կատարել 2Park-ից դուրս վճարումներ կամ փոխանցումներ։ 2Park լոկալ դրամապանակը նախատեսված չէ գումարներ կուտակելու կամ պահելու համար։ Դրամապանակում առկա գումարների վրա տոկոսներ չեն հաշվարկվում և չեն հաշվեգրվում։

 

Դրամապանակը կարող է օգտագործվել հետևյալ գործողությունների իրականացման համար․

 

1․ Հաշվի համալրում․

 

Հաշվի համալրումը կարող է իրականացվել հետևյալ կերպ․

 

- 2Park հավելվածի ներսում ծառայություն մատուցելու եղանակով (Օգտատերերի միջև փոխանցումներ)։

 

Ծառայության համար փոխանցումները օգտատերերի միջև կատարվում են յուրաքանչյուր անգամ, երբ երկու օգտատեր գործարք են կնքում՝ կայանատեղիի ամրագրման հայտը  հաստատվում է ծառայություն մատուցող օգտատիրոջ կողմից։ Ծառայություն ստացող օգտատերը վճարում է գումար այլ օգտատիրոջ կայանատեղիի ամրագրման համար։ 2Park-ը պատասխանատու չէ օգտատիրոջ կողմից իր պարտականությունները չկատարելու կամ անբարեխիղճ կատարելու համար։

 

Ծառայության գինը կարող է փոփոխվել ցանկացած ժամանակ։ Գնի փոփոխությունը օգտատերերը տեսնում են անմիջապես։ 2Park օգտագործելը համարվում է համաձայնություն նշված գնի հետ։

 

- Ձեր լոկալ դրամապանակին դրամական միջոցներ մուտքագրելու եղանակով։

 

Դրամական միջոցների մուտքագրումը կարող է իրականացվել «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ-ի՝ EASYPAY և «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի՝ TELCELL համակարգերով՝ էլեկտրոնային դրամապանակների և տերմինալների միջոցով։ Դրամական միջոցների մուտքագրումը  կարգավորովում է վերոնշյալ համակարգերի կողմից ծառայությունների տրամադրան պայմաններով։

 

2․ Միջնորդավճարի վճարում.

 

2Park-ը օգտատերերի միջև կնքված յուրաքանչյուր գործարքից գանձում է միջնորդավճար, որը հավասար է ծառայություն ստանալու և մատուցելու գների տարբերությանը։

 

Միջնորդավճարը կարող է փոխվել ցանկացած ժամանակ։ 2Park օգտագործելը համարվում է համաձայնություն նշված միջնորդավճարի հետ։

 

3․ Գումարի կանխիկացում։

 

2Park լոկալ դրամապանակում առկա գումարից ենթակա է կանխիկացման միայն ծառայություն մատուցելուց գոյացած գումարը, որը հնարավոր է կանխիկացնել «Իզի Փեյ» ՍՊԸ-ի EASYWALLET  կամ «ԻԴՐԱՄ» ՍՊԸ-ի` IDRAM համակարգերի՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով: Կանխիկացման գործընթացը կարգավորովում է վերոնշյալ համակարգերի կողմից ծառայությունների տրամադրան պայմաններով։

 

V. Իրավական ուրացումներ՝ պատասխանատվության սահմանափակում, վնասների փոխհատուցման երաշխիք․

 

Ծառայությունները տրամադրվում են «Ինչպես կա» և «Ինչպես հասանելի է» սկզբունքով՝ առանց որևէ պատասխանատվության: 2Park-ը հրաժարվում է բոլոր տեսակի հայտարարություններից և երաշխիքներից, ուղիղ, ենթադրվող կամ օրենքով սահմանված, որոնք ուղղակի սահմանված չեն սույն կանոններով, այդ թվում ապրանքի որակի, որոշակի նպատակի համար պիտանելիության կամ հեղինակային իրավունքների խախտման բացառման   ենթադրվող երաշխիքների։ Բացի այդ, 2Park-ը չի անում հայտարարություններ և չի տալիս երաշխավորություններ կամ երաշխիքներ իր կամ 2Park հավելվածով ստացվող ցանկացած ծառայությունների հուսալիության, ժամանակին ստացման, որակի, պիտանելիության, հասանելիության վերաբերյալ, կամ որ ծառայությունների մատուցումը լինելու է անդադար կամ անխափան։

 

Պատասխանատվության սահմանափակում․

 

2Park-ը չի կրում պատասխանատվություն անուղղակի, պատահական, չնախատեսված, փաստացի, տուգանային և հետագա կորուստների, այդ թվում բաց թողնված օգուտի, տվյալների կորստի, մարմնական վնասվածքների կամ նյութական վնասի, որոնք կապված են ծառայությունների օգտագործման կամ պայմանավորված են ծառայությունները այլ կերպ օգտագործելու հանգամանքով, նույնիսկ այն դեպքում, երբ 2Park-ը զգուշացրել է նման հնարավոր կորուստների մասի, 2Park-ը չի կրում պատասխանատվություն դրա արդյունքում առաջացած ցանկացած կորուստների, պատասխանատվության կամ վնասների համար; կամ այն դեպքում, երբ ծառայությունների օգտագործումը Ձեր կողմից կամ Ձեր գործողությունները հիմնված և հաշվարկված են եղել մեր ծառայությունների վրա կամ ծառայությունների հասանելիության կամ առկայության վրա։

 

Սույն բաժնում սահմանված սահմանափակումները ու իրավական ուրացումը չեն ենթադրում պատասխանատվության սահմանափակում կամ Ձեր այն իրավունքների փոփոխություն, որոնք չեն կարող բացառվել համաձայն գործող օրենսդրության։

 

Վնասների փոխհատուցման երաշխիք․

 

Դուք համաձայնվում եք փոխհատուցել վնասները և ազատել 2Park-ին և նրա պաշտոնատար անձանց, տնօրեններին և աշխատողներին ցանկացած տիպի հայցերից, պահանջներից, վնասներից, պարտավորություններից և ծախսերից (ներառյալ դատական ծախսերը), որոնք առաջացել են հետևյալ պատճառով՝

 

- Ձեր կողմից ծառայություններից օգտվելու․

- Ձեր կողմից սույն կանոնների ցանկացած դրույթի խախտման․

- Ձեր կողմից երրորդ անձանց իրավունքների խախտման։

 

VI. Այլ դրույթներ.

 

Կիրառվող օրենսդրությունը․

 

Եթե այլ բան սահմանված չէ սույն պայմաններով, սույն Կանոնները կարգավորվում են և մեկնաբանվում են բացառապես համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

 

Հեղինակային իրավունքի խախտման հետ կապված պահանջները․

 

Հեղինակային իրավունքի խախտման հետ կապված պահանջները պետք է ուղարկել [email protected] հասցեին։

 

Ծանուցումները․

 

2Park-ը կարող է ուղարկել ծանուցումներ ծառայությունների մասին SMS-ի միջոցով։
 

Ընդհանուր դրույթներ․

 

Եթե օրենքի ուժով սույն Կանոնների ինչ որ դրույթ ճանաչվում է ամբողջովին կամ մասամբ օրենքին հակասող կամ անվավեր, ապա այդ դրույթը կամ դրա մասը համարվելու է սույն Կանոնների մեջ չներառված համապատասխան ծավալով, իսկ Կանոնների մնացած մասի օրինականությունը, գործողությունը և ի կատար ածումը մնալու է անխախտ։

 

Սույն Կանոնները հանդիսանում են ամբողջական համաձայնություն և պայմանավորվածություն կողմերի միջև սույն առարկայի շուրջ։ Այն իրենով փոխարինում է բոլոր նախկինում գործող պայմանավորվածությունները։